Narine dovlatyan biography of mahatma



Նարինե Դովլաթյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Դովլաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նարինե Դովլաթյան (հունվարի 7, 1991(1991-01-07), Մալիշկա, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի և դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991 թվականի Եղեգնաձորի շրջանիՄալիշկա գյուղում։ 9 տարեկանում տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է «Վարդանանց Ասպետներ» միջնակարգ դպրոցը։ 2000 թվականին ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոն։ 2003-2005 թվականներին ուսանել է թատերական ստուդիայում և մասնակցել է մանկական «3 և 4» հաղորդաշարին։

2008 թվականինն ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին, որը և ավարտել է 2012 թվականի «կարմիր դիպլոմ»-ով[1]։

Դպրոցական տարիքից սկսած, նա մասնակցել է տարատեսակ մրցույթ համերգների, ինչպիսիք են «Կռունկ» (2000 թ.), «Հայ Սուպերսթար» (2007 թ.), «Դեբյուտ ջազային մրցույթ» (2009 թ.), «Նոր Ալիք» (2010, 2011), «Դելֆյան խաղեր» (2010 թ.) և այլն։ Սկզբից փորձելով իրեն տարբեր ոճերում Նարինեն 2009 թ.-ին երգել է «Two 4 the road» փոփ, իսկ 2010 թ.-ին «Upstairs» ջազ խմբերում։ 2010 թ.-ից համագործակցում է «Haik Solar & ArmRock» նախագծի հետ, որի արդյունքում ստեղծվել է նրա ամենահայտնի երգը, որն էլ շատ արագ դարձավ հիթ։ Խոսքը «Beautiful Sunday»-ի մասին է, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ երաժշտական ձևավորում և մշակումը «Haik Solar & ArmRock»-ինը։ 2010 թ.-ին նոմինացվել է «Լավագույն նոր երգիչ» անվանակարգին[2]։ Իր առաջին տեսահոլովակն էլ նկարահանվեց, հենց այդ երգի համար։ Այդ երգը «Haik Solar & ArmRock»-ի կողմից ներկայացվել է «Blue Microphones»-ի կազմակերպած մրցույթին։ Նրանց համագործակցության արդյունքում ծնվեցին նաև այլ հիթեր, որոնց մեծամասնությունը անգլերեն լեզվով։ Այդ երգերը էլեքտռոփոփ, տանգո և հաուս ոճերում են։

2011 թ.-ին հրավեր է ստացել ելույթ ունենալու Կանադայում, համերգի, որը նվիրված էր Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին։ Նույն տարում «Look into doubtful eyes» թողարկված երգը ներկայացվել է «Հայկական Երաժշտական Մրցանակբաշխությանը»[3]։ Նարինեն մենահամերգներով հանդես է գալիս Երևանյան հայտնի երաժշտական ակումբներում, թե «Haik Solar & ArmRock» պրոեկտի շրջանակներում և թե առանձին խմբերով։ Նարինեն նաև սկսել է իր համագործակցությունը Հայաստանի պետական ջազզ բենդի հետ, որպես մեներգչուհի։ Նարինեն ոգեշնչվում է Փինքի, Սիայի, Նորա Ջոնսի, Ադելի արվեստով։ 2012 թ.-ին Ստոկհոլմում տեղի ունեցած «Amberstar» մրցանակաբաշխությանը Նարինեն ներկայացրել է Բենջամին Ստրետտայի «At My Feet» երգը, որի շնորհիվ հաղթել է «Orginal Song» անվանակարգում։ Այդ տարում «At My Feet» երգով ներկայացվել և հաղթել է «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում[4][5]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Kandinsky for kids concentric circles